Վարչապետի և Մայք Պոմպեոյի զրույցը այն բանի ապացույցն է, որ ռազմավարական գործընկերոջ հետ մեզ կապում է բազմակողմ հարաբերություն. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև կայացած հեռախոսազրույցը այն բանի ապացույցն է, որ ռազմավարական գործընկերոջ հետ մեզ կապում է բազմակողմ հարաբերություն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Ինչպես ասել է նախարարը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Վրաստանի կողքին։
Նրա խոսքով, վարչապետը ԱՄՆ֊ի պետքարտուղարի հետ զրույցում քննարկել է բոլոր կարևոր հարցերը։
Դավիթ Զալկալիանին նշել է, որ Գիորգի Գախարիան և Մայք Պոմպեոն զրուցել են նաև տնտեսական հարաբերությունների խորացման մասին։