Վարչապետի Ադրբեջան այցի շրջանակներում, տեղի կունենա Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողով նիստ
Վարչապետի Ադրբեջան այցի շրջանակներում, տեղի կունենա Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողով նիստ

Վարչապետը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով: Այցի շրջանակներում, տեղի կունենա Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողով նիստ,- այս մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Ադրբեջան այցի մասին խոսելիս, հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիի նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տնտեսական հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ, և այսօր նրանք ադրբեջանցի գործընկերների հետ կքննարկեն ոլորտային համագործակցության և էներգետիկ կարևոր ծրագրերի նպատակները, որոնցում համատեղ ներգրավված են Վրաստանն ու Ադրբեջանը:

Զալկալիանիի հայտարարությամբ, զրույցը կանդրադառնա նաև առևտրատնտեսական հարաբերություններին և տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցության առումով առկա ենթակառուցվածքներին:

«Վարչապետի այցի ընթացքում, անշուշտ, հանդիպում կլինի Ադրբեջանի նախագահի հետ ՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով, և որ ամենակարևորն է ՝ տեղի կունենա վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Ինչպես գիտեք, վարչապետի նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տնտեսական հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ, և Վրաստանի կառավարական պատվիրակությունը կներկայացվի ոլորտի նախարարությունների ներկայացուցիչներով, որտեղ նրանք կքննարկեն ոլորտային համագործակցության նպատակները, ինչպես նաև էներգետիկ կարևոր նախագծեր: Մենք նաև կխոսենք տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցության առումով առկա ենթակառուցվածքների մասին, և կարծում եմ, որ միջկառավարական հանձնաժողովը լավ հնարավորություն է երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները գործնական հարթության վերածելու համար», – ասել է Դավիթ Զալկալիանին: