Վարչապետը, խորհրդարանի նախագահի և կառավարության անդամների հետ միասին, ներկա է գտնվել Շալվա Ախալցիխելիի անվան նորակառույց տաճարի բացմանը
Վարչապետը, խորհրդարանի նախագահի և կառավարության անդամների հետ միասին, ներկա է գտնվել Շալվա Ախալցիխելիի անվան նորակառույց տաճարի բացմանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և կառավարության անդամների հետ միասին, ներկա է գտնվել Շալվա Ախալցիխելիի անվան նորակառույց տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:

Հանդիսավոր պատարագը քահանաների հետ միասին անց է կացրել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քորեպիսկոպոս, Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի Միտրոպոլիտ Թեոդորեն :

Հայր Թեոդորեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարության անդամներին տաճարի բացմանը մասնակցելու համար և օրհնել է բոլոր այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել տաճարի դադարեցված շինարարության ավարտի մեջ:

Տաճարում հավաքվածներին խոսքով դիմել են նաև Վրաստանի վարչապետը և խորհրդարանի նախագահը:

Ըստ Գիորգի Գախարիայի, Ախալցիխեում Շալվա Ախալցիխելիի տաճարի բացումը մեծ տոն է ոչ միայն Ախալցիխեի այլ ողջ Վրաստանի համար:

Այս մասին հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը: