«Վարչապետը տեղում է, ընտրելու անհրաժեշտություն չկա». Բիձինա Իվանիշվիլի
«Վարչապետը տեղում է, ընտրելու անհրաժեշտություն չկա». Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք» կուսակցությունում եղել է թյուրիմացություն, ոչ մի լուրջ բան,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ կուսակցության համագումարի ավարտից հետո:

«Այն, ինչ տեղի էր ունենում թիմում, դա բախում չենք կարող անվանել, այլ փոքրիկ թյուրիմացություն, ոչ մի լուրջ բան: Ուշադիր հետևում էի թիմի աշխատանքին: Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն մի քանի անգամ ինձ առաջարկել էր վերադառնալ կուսակցության նախագահի պաշտոնում, սակայն այժմ տեսա, որ պետք է վերադառնամ և իմ ռեսուրսը կիրառեմ կուսակցության համար»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Դրա հետ մեկտեղ, լրագրողների հարցին, պատրաստվում է, թե ոչ փոխել վարչապետին, Բիձինա Իվանիշվիլին նշել է. «Ոչ մի դեպքում»:

«Վարչապետը տեղում է, փոխել պետք չէ»,- նշել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին լրագրողների աղմուկի պատճառով չի կարողացել պատասխանել այլ հարցերի: