Վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև հնարավորություն կունենա դաշնակից երկրներին ծանոթացնել ինտեգրման տեսանկյունից գոյություն ունեցող առաջընթացի հետ. Դավիթ Զալկալիանի
Վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև հնարավորություն կունենա, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ծանոթացնել դաշինքին ինտեգրվելու տեսանկյունից գոյություն ունեցող առաջընթացի հետ, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նախարարի խոսքով, ՆԱՏՕ-ում կայացած հանդիպումները կօգտագործվեն ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի համար:
«Բնականաբար, ՆԱՏՕ-ում հանդիպումները կօգտագործվեն բարձր մակարդակի հանդիպումների, այդ թվում` հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար: Եվս մեկ անգամ հստակ նշվելու է այն առաջընթացը, որը Վրաստանը, որպես ասպիրանտ երկիր, գրանցել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առումով և 2030 թվականի ռազմավարության տեսանկյունից», – հայտարարել է Զալկալիանին: