Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ներուժը
Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ներուժը

Վրաստանը և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում ունեն արդյունավետ հարաբերություններ և հույս եմ հայտնում, որ Ձեր առաքելության ընթացքում այս համագործակցությունն էլ ավելի կխորանա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ֆրասիայի նորանշանակ դեսպան դեսպան Դիեգո Կոլասի հետ հանդիպմանը:

Ճանաչողական բնույթի հանդիպմանն ընդգծվել է երկկող քաղաքական և տնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում Վրաստանի ունեցած առաջընթացը:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր աջակցությունը երկրի եվրոպական ինտեգրման ճանապարհին:

Զրույցի ժամանակ ընդգծվել է Եվրամիության երկրների հետ անայցագրային ռեժիմի նշանակությունը Վրաստանի քաղաքացիների համար:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է տարածաշրջանում առկա իրավիճակին և Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակին:

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը կայուն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: