Վարչական մարմինների գրոհի կամ արգելափակումը շարունակելու փորձի դեպքում, ոստիկանությունը կարձագանքի օրենքի շրջանակներում. ՆԳՆ
Վարչական մարմինների գրոհի կամ արգելափակումը շարունակելու փորձի դեպքում, ոստիկանությունը կարձագանքի օրենքի շրջանակներում,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Նոյեմբերի 17-ին, հանրահավաքի ժամանակ, ինչպես նաև ողջ գիշերվա ընթացքում, ոստիկանությունը ապահովել է քաղաքացիների՝ հավաքների և մանիֆեստացիաների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ:
Դրա հետ մեկտեղ, խորհրդարանի առջև ընթացող խաղաղ հանրահավաքը ավելի ուշ ստացել է օրինախախտ տեսք: Մասնավորապես, ցուցարարների մի մասը արգելափակել է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը, իսկ քաղաքական առաջնորդները բացահայտորեն կոչ են արել համախոհներին խափանել խորհրդարանի աշխատանքը:
Չնայած ներքին գործերի նախարարության բազմաթիվ կոչերին և նախազգուշացումներին, արտահայտման և հավաքների ազատությունը դուրս է եկել օրենքի սահմաններից: Մասնավորապես, պարզաբանում ենք, որ «հավաքների և մանիֆեստացիաների մասին» Վրաստանի օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, արգելվում է արգելափակել օրենսդիր մարմնի մուտքերը և խոչընդոտել նրա գործունեությանը»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: