Վանո Զարդիաշվիլին լքել է Վրաստանի խորհրդարանը
Վանո Զարդիաշվիլին լքել է Վրաստանի խորհրդարանը

 

Ես որոշում կայացրեցի  լքել Վրաստանի  խորհրդարանը և հրաժարվել պատգամավորի մանդատից – այս մասին ասվում է  մեծամասնության պատգամավոր Վանո Զարդիաշվիլու  հայտարարության մեջ:

Վանո Զարդիաշվիլու խոսքով վերջին երեք տարիների ընթացքում նա հանդիսացել է քաղաքական անձանց կամ ուժերի թիրախը, այսպես կոչված, սև փյարի գործում:

Մի քանի օր առաջ, Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ֆիզիկական դիմակայություն է տեղի ունեցել Վանո Զարդիաշվիլիի և անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի միջև: Այս դիմակայությունից հետո Վանո Զարդիաշվիլին լքել է Վրաստանի խորհրդարանը: