Վանկուվերում ինը մարդ է զոհվել ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով, հայտնում է ոստիկանությունը

15:05, 27.04.2025

Վանկուվերի ոստիկանությունը հայտնում է, որ ինը մարդ է զոհվել այն բանից հետո, երբ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Կան նաև վիրավորներ։ Նրանց թիվը ճշտվում է։ Մահացածների թվում կա մի փոքրիկ երեխա։

Սակայն, քաղաքային ոստիկանության տվյալներով, հարձակումը դեռևս ահաբեկչական հարձակում չի համարվում։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Նա 30-ամյա տեղացի է։ Հետաքննությունը շարունակվում է՝ հանցագործության դրդապատճառը պարզելու համար։

Ձեր տեղեկության համար, մեքենան մխրճվել է մարդկանց մեջ Վանկուվերի այն շրջանում, որտեղ նշվում էր ֆիլիպինյան տոնը։

Նմանատիպ