Վանիի երկու գյուղերում անցակետերի ստեղծումը կապված է 75-ամյա վարակված կնոջ հետ, որը շփում է ունեցել բազմաթիվ քաղաքացիների հետ
Համաձայն համակարգող խորհրդի որոշման՝ նույն կանոնակարգը կգործի Վանիի մունիցիպալիտետում, ինչպես Վրաստանի մյուս ինը մունիցիպալիտետներում, – կառավարության նիստում կայացած ճեպազրույցում ասաց Վարչապետի խորհրդական, փոխխոսնակ Իրակլի Չիքովանին:
«Այսօր կայացավ համակարգող խորհրդի անդամների հերդական հանդիպումը, այնուամենայնիվ, հանդիպումն անցկացվեց տեսակոնֆերանսի ձևաչափով և կայացրեցինք մի քանի որոշումներ:
Ինչպես գիտեք, այսօր Վրաստանում ունենք «Covid 19» -ի 208 դեպք, ապաքինվել է՝ 48-ը, 4682 մարդ՝ կարանտինային գոտում, ցավոք, ունենք նաև մահվան երեք դեպք:
Բացի այդ, կա մի քանի նոր դեպքեր, որոնցից մեկը կապված է Վանիի մունիցիպալիտետի հետ, ընթանումն է այս գործի ուսումնասիրությունը:
Հաստատվել են որոշ շփումներ, նաև աշխատանքներ են անցկացվում նրանց հետ, սակայն այս փուլում որոշում է կայացվել նույն կանոնակարգը գործի Վանիի մունիցիպալիտետում, ինչպես Վրաստանի մյուս ինը մոյնիցիպալիտետներում:
Հետևաբար, կստեղծվեն հատուկ անցակետեր մունիցրպալիտետի ելքերում, որտեղ մեր համաքաղաքացիներին կանցկացնեն թերմոսքրինինգ : Հետևաբար, նմանատիպ գործողություն կիրականացվի մունիցիպալիտետի ամբողջ տարածքում», – ասաց Իրակլի Չիքովանին: