Վալերի Զալուժնի. Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավված ռուսական ստորաբաժանումների մեկ-հինգերորդը ոչնչացվել է

15:13, 14.08.2022

Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավված ռուսական ստորաբաժանումների հինգերորդ մասը ոչնչացվել է, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը տարածել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Զալուժնիի Telegram ալիքը։

Ըստ հաղորդագրության՝ Զալուժնին նաև տեղեկացրել է Միլիին, որ ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայի առաջնագծի 1300 կիլոմետր երկարությամբ, և որ Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացված հրետանային կրակ։

Նմանատիպ