Վալերի Զալուժնի. Ռուսաստանը այսօրվա հրթիռային հարձակման ժամանակ արձակել է 55 հրթիռ, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 47-ը
Վալերի Զալուժնի. Ռուսաստանը այսօրվա հրթիռային հարձակման ժամանակ արձակել է 55 հրթիռ, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 47-ը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ այսօրվա հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանը արձակել է 55 հրթիռ, որից ուկրաինական ուժերը խոցել են 47-ը։ Այս մասին Զալուժնին գրել է «Telegram» ալիքում։

Զալուժնիի տվյալներով, օկուպանտները Կիևի ուղղությամբ արձակել են մոտ 20 թեւավոր հրթիռ։ Հրթիռներ են արձակվել Ту-95, Су-35, МиГ-31К ինքնաթիռներից, ինչպես նաև Սև ծովում տեղակայված նավերից։

Այսօր ռուսական բանակը լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևի Գոլոսեևսկայի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով մեկ մարդ է մահացել, երկու վիրավորներ հոսպիտալացվել են։