«Վալենսիա». Ցանկանում ենք շնորհավորել մեր դարպասապահին փայլուն մրցաշար անցկացնելու համար՝ դրանով իսկ գրելով իր երկրի պատմությունը

12:02, 01.07.2024

Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Իսպանիայի հավաքականին քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և դրան զուգահեռ խոսում Գիորգի Մամարդաշվիլիի յուրահատուկ խաղի մասին։

«Ավարտվեց Գիորգի Մամարդաշվիլիի ելույթը Եվրո-2024-ում: Ցանկանում ենք շնորհավորել մեր դարպասապահին փայլուն մրցաշար անցկացնելու համար՝ դրանով իսկ գրելով իր երկրի պատմությունը»,- նշված է իսպանական ակումբի սոցիալական էջում։

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Վրաստանի հավաքականը ուժերը չափեց Իսպանիայի հետ և արժանի պայքարով ավարտեց Եվրո-2024-ը։ Առաջին գոլը խփեցին իսպանացիները, սակայն ի վերջո Վրաստանը պարտվեց 1:4 հաշվով։

Նմանատիպ