Ադիգենիի շրջանի Վալե գյուղում հրդեհ է: Այրվում է երեք բնակելի տուն:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, տեղում աշխատում է վեց հրշեջ մեքենա և 30 հրշեջ:
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:
Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կրակը բռնկվել է մասնավոր տանը և այնուհետև տարածվել հարևան երկու տների վրա: