Վակեի զբոսայգում տեղի է ունենալու սպանվածների ընտանիքներին համերաշխության ցույց
Վակեի զբոսայգում տեղի է ունենալու «վերականգնվի արդարությունը առանց քաղաքական գործիչների» վերտառությամբ ցույց: Ցույցը ծրագրված է 15:00-ի համար և այն անց է կացվելու Խորավայի փողոցում սպանված՝ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի ընտանիքներին համերաշխություն հայտնելու նպատակով:
Բացի այդ, սոցիալական ցանցերով ծրագրված ցույցին զուգահեռ, ցույց են կազմակերպում նաև այն ուսանողները, որոնք երեկ առանձնացել են Ռուսթավելիում տեղի ունեցող ցույցից:
ՈՒսանողները երեկ խորհրդանշորեն հավաքվել են այն դպրոցի մոտ, որտեղ սովորում էին զոհված անչափահասները: Նրանք սեփական պահանջների մասին զրուցել են թիվ 51 դպրոցի մոտ:Կոնկրետ, նրանք հայտարարում են, որ աջակցում են Զազա Սարալիձեին և կիսում են նրա կողմից ներկայացրած պահանջները, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, սակայն առանձնանում են քաղաքական կուսակցությունների փորձերից, ընտանեկան դժբախտությունը անձնական հետաքրքրությունների նպատակով օգտագործելու համար:
Խորհրդարանի դիմաց ցույցը սկսվելու է 18:00-ին: ՈՒշ գիշերին մի քանի կուսակցության լիդեր հայտարարել է հակակառավարական ցույցեր անց կացնելու մասին: Խորհրդարանի մոտ տեղի է ունենալու լրատվական ցույց, որի ժամանակ զրուցելու են ռազմավարական պլանի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan