Վակեի շրջանային հանձնաժողովի մոտ տեղի ունեցած ընդհարման արդյունքում ձերբակալվել է չորս անձ
Տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների մոտ դիմակայությունները շարունակվել են նաև այսօր:
Աղմուկի ֆոնին էր ընթանում բողոքների քննարկումը, Վակեի երկրորդ տարածքային ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի որոշ անդամներ ի նշան բողոքի լքել են նիստը: Նրանց խոսքով, հայցերի քննարկումն ունի ձևական բնույթ:
Տարածքային ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված են քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմության ներկայացուցիչները: Քիչ առաջ, ընդհարման հետևանքով իրավապահները տարածքից հեռացրել են չորս մարդու, այդ թվում ՝ Զվիադ Կուպրավային:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունից, չորս անձ ձերբակալվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են մանր խուլիգանություն և իրավապահ մարմինների աշխատակիցներին անհնազանդություն:
Աղմուկ էր նաև՝ Մթածմինդայի, Իսանիի և Սամգորիի տարածքային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև Քութաիսիի շրջանային հանձնաժողովի մոտ: