Վաղվանից Վրաստանում եղանակը կբարելավվի
Վաղվանից Վրաստանում եղանակը կբարելավվի

Բնապահպանության ազգային գործակալության տեղեկությամբ, հունիսի 12-ին արևելյան Վրաստանի շրջանների մեծ մասում կպահպանվի անձրևոտ եղանակ, որոշ տեղերում հնարավոր է նաև կարկուտ: Երեկոյան ժամերին եղանակը կբարելավվի, իսկ գիշերվա ժամերին անձրև կգա միայն որոշ շրջաններում:

Երկրի մասշտաբով վաղը, հունիսի 13-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Ցածրադիր վայրերում և հարթավայրում օդի ջերմաստիճանը կդիտվի +26, +31 աստիճան:

Թբիլիսիում, հունիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հունիսի 13-ին օրը կանցնի առանց տեղումների:

Այսօր, օդի ջերմաստիճանը կլինի +24, +26, իսկ հունիսի 13-ին կավելանա 2-3 աստիճանով:

Ինչպես հայտարարել է Բնապահպանության ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավար Դոդո Գվազավան Առաջին ալիքի հետ զրույցում, արևմուտքում գետերի վարարում չի սպասվում: