Վաղվանից մեկնարկում են Բորժոմիի անտառի վերականգնման աշխատանքները
Վաղվանից մեկնարկում են Բորժոմիի անտառի վերականգնման աշխատանքները

Ազգային անտառային գործակալության ղեկավար Թոռնիկե Գվազավայի տեղեկությամբ, վաղվանից մեկնարկում են Բորժոմիի անտառի վերականգնման աշխատանքները:

Ինչպես հայտարարել է Թոռնիկե Գվազավան, նախնական շրջանում, աշուն-ձմեռ սեզոնին վերականգնվելու է 250 հեկտար և այրված տեղամասում կտնկվի հիմնականում կովկասյան սոճի:

«Բորժոմիի անտառի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին մեկ տարվա ընթացքում: Սկզբում ստեղծվեց հանձնաժողով, որը անտառագետներից բացի համալրված էր հողագետներով, գեոլոգներով, ոչ կառավարականներով: Պրոֆեսիոնալ եզրահանգումից հետո սկսեցինք մաքրման աշխատանքները, որոնք ավարտել ենք մի քանի օր առաջ: Վաղվանից սկսում ենք այրված տեղամասում տնկել ծառներ: Կազմել ենք նախագիծ, որի համաձայն աշնան սեզոնին տնկելու ենք մինչև 144 հեկտար կովկասյան սոճի»,- հայտարարել է Թոռնիկե Գվազավան:

Նրա խոսքով, անտառի վերականգնման գործընթացին մասնակցելու է նաև տեղիի բնակչությունը:

Ինչ վերաբերում է գումարներին, Թոռնիկե Գվազավան հայտարարում է, որ նախնական փուլում անտառի վերականգնման համար սահմանված մոտ 200 000 լարի: