Վաղը «Վրացական երազանք» կուսակցության համար կարևոր օր է. Թեա Ծուլուկիանի
Ավելի հզոր և նորություններով կդիմավորենք նախագահական ընտրությունները, որպեսզի վստահությունը, որը կա հասարակության մեջ, առավել խորանա,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, վաղը «Վրացական երազանք» կուսակցության համար կարևոր օր է:
«Կառավարող կուսակցությունը հզորանում է: Կունենա նոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, կլինի նորացված քաղխորհուրդ: Ավելի հզոր և նորություններով կդիմավորենք նախագահական ընտրությունները, որպեսզի վստահությունը, որը կա հասարակության մեջ, առավել խորանա և դառնա շոշափելի»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» նախագահական թեկնածուին, Թեա Ծուլուկիանին նշել է, որ որոշումը կառավարող կուսակցությունը հանրայնացնելու է ներքին խորհրդակցություններից հետո: