Վաղը, օդերևութաբանները Կախեթիի տարածքում և Վրաստանի լեռնային շրջաններում կանխատեսում են ուժգին անձրև, կարկուտ և քամու ուժգնացում
20:11, 25.09.2020
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 26-ին Կախեթիի տարածքում և Վրաստանի լեռնային շրջաններում հնարավոր է դիտվի ուժգին անձրև, կարկուտ և քամու ուժգնացում:
«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի վարարման և սողանքի պատճառ»,- հայտարարում են միջավայրի ազգային գործակալությունում: