Վաղը Կախեթիի խճուղում կսահմանափակվի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վաղը Կախեթիի խճուղում կսահմանափակվի ավտոտրանսպորտի երթևեկությունը

ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ոստիկանության օրվա կապակցությամբ:

ՆԳ նախարարության պարեկային ոստիկանության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության օրվան նվիրված միջոցառման կապակցությամբ մայիսի 31-ին՝ ժամը 10:30-ից 12:00-ն, Կախեթիի խճուղում կսահմանափակվի երթևեկությունը։

Մեքենաները կշարժվեն 17 Շինդիսեցի հերոսների փողոցով՝ Ջավախեթիի փողոցի ուղղությամբ։

«Նաև Կախեթի մայրուղու Ջավախեթի փողոցով բարձրացող թեքահարթակը կփակվի և տրանսպորտային միջոցների հոսքը կշարժվի Ջավախեթի փողոցով՝ Մոսկվայի պողոտայի ուղղությամբ։

Երթևեկությունը սահմանափակվելու է նաև դեպի քաղաքի կենտրոն շարժվող տրանսպորտային միջոցների հոսքով և Կախեթի մայրուղուց հնարավոր կլինի շարժվել դեպի Ջավախեթի փողոց տանող թեքահարթակ։

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ մայիսի 31-ին փակ կլինեն Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի սպասարկման կենտրոնները և Պարեկային ոստիկանության բաժանմունքի զանգերի կենտրոնը։ Քաղաքացիները ոստիկանական ծառայություններ կարող են ստանալ Ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Լաղիձեի փողոցում գտնվող էքսպրեսս գրասենյակի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։