Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Լեռնային հանգստագոտիների զարգացման կազմակերպությունը» Բակուրիանիում, (Դիդվելիում) ամառային սեզոնը պաշտոնապես կբացի վաղը։
Ամառային սեզոնի ընթացքում Դիդվելիում բոլոր ճոպանուղիները կաշխատեն ամենօրյա ռեժիմով ժամը 11։00-ից մինչև ժամը 18։00։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, լեռնային հանգստագոտիների զարգացման և հանրաճանաչ դարձնելու համար կարևոր է, որ ձմեռային հանգստագոտիները դառնան 4 սեզոնային։ Այս ուղղությամբ հանգսագոտում տեղադրված է միջազգային մակարդակի հեծանվաայգի և 29 կիլոմետրանոց հեծանվուղի, որը նախատեսված է ինչպես մասնագետ հեծանվորդների, այնպես էլ
Գործակալության տեղեկությամբ, հանգստացողներին հնարավորություն կնձեռնվի, այցելել ժամանակակից տեխնիկայով կահավորված կինոթատրոն «Բակուրիանիին»։ Կինոթատրոնում տեղակայված տեղեկատվական կենտրոնը միջազգային և տեղի զբոսաշրջիկներին կապահովիի տուրիստական սպասարկման տեղեկությամբ։ Տեղեկատվական կենտրոնը հանգստացողներին հնարավորություն է տալիս, գնել ցանկացած տոմսը առանց հերթ կանգնելու և ստանալ մանրամասն տեղեկություն եղանակի, ճոպանուղու, լեռներում առկա իրավիճակի, սննդի, օբյեկտների, հասարակական տրանսպորտի ժամատախտակի և այլ նման տեղեկությունների մասին։
Սրա հետ մեկտեղ, ինչպես նախարարությունում են հայտնում, Վրաստանի լեռնադահուկային հանգստյան գոտիները հայտնի դարձնելու նպատակով ստեղծվեց հավելված, որը մեկ ապրանքանիշի ներքո միավորում է 4 լեռնային հանգստագոտիները․ Գուդաուրին, Բակուրիանին, Գոդերձին, Մեստիան։ Հավելվածը յուրահատուկ ուղղեցույց է, որը ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային սեզոնին սպառողներին լեռնային հանգստագոտիների մասին հայտնում է սպառիչ տեղետություն։