Վրաստանի փոխվարչապետ և Ներքին Գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանի հետ:
ՆԳՆ-ի լրատվությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Եվրամիության միջև փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
Գիորգի Գախարիան և Յանոշ Հերմանը զրուցել են նաև Վրաստանի ՆԳ նախարարությունում իրականացրած կարևոր բարեփոխումների և ծրագրված նախագծերի մասին:
Վրաստանում Եվրամիության դեսպանի խոսքերով, ԵՄ-ը Վրաստանի համար ունի սահմանային պաշտպանությանը աջակցող կարևոր ծրագրեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan