Վրաստանի ժողովրդական պաշտպան է դարձել Նինո Լոմջարիան
Վրաստանի ժողովրդական պաշտպան է դարձել Նինո Լոմջարիան

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ժողովրդական պաշտպանի պաշտոնին Նինա Լոմջարիայի թեկնածությունը:

Օրենսդրական մարմինը ժողովրդական պաշտպանի պաշտոնին ներկայացված թեկնածուների, Նինո Լոմջարիայի և Գիորգի Փոփխաձեի համար քվեարկել է  այսօրվա նիստին:

Նախքան քվեարկությունը լսել են «Հայրենասերների դաշինք»-ի կողմից ներկայացված թեկնածու Գիորգի Փոփխաձեին:

Քվեարկության արդյունքում, Նինո Լոմջարիայի թեկնածությանը աջակցել է 96 պատգամավոր, իսկ 5-ը՝ դեմ է եղել: Գիորգի Փոփխաձեն ստացել է 20 ձայն, դեմ էր 27-ը:

Խորհրդարանը ժողովրդական պաշտպանի պաշտոնին Նինո Լոմջարիային ընտրել է 5 տարի ժամկետով: Նինո Լոմջարիայի թեկնածությունը ներկայացրել էր կառավարող թիմը: