Վրաստանը Երուսաղեմի հարցով դիրքորոշումը կֆիսքի երկրի հետաքրքրությունները և վտանգները նախատեսելուց հետո
«Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք հռչակելը շատ նուրբ հարց է և իհարկէ այս հարցի կապակցությամբ մենք պետք է անց կացնենք քննարկումներ և Վրաստանը կֆիսքի իր դիրքորոշումը, որը ելնելու է մեր երկրի հետաքրքրություններից»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության նիստի ավարտից հետո:
Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, Իսրաելի մայրաքաղաք Երուսաղեմի ճանաչման հարցով պատգամավորից գրավոր դիմում ստանալը իր համար անընդունելի է:
«Մեծամասնության շրջանակներում նամակ գրելը իմ համար անընդունելի է: Շատ նուրբ հարց է, պետք է քննարկենք, որից հետո իշխանությունը կֆիքսի իր դիրքորոշումը: Հարգում եմ բոլոր պատգամավորներին, սակայն այս հարցով ինձ գրավոր դիմելը անընդունելի է»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլիին գրավով դիմել էր խորհրդարանային մեծամասնության անդամ Շոթա Շեշելաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan