Վիրավորում ստացած աշակերտի վիճակը կայուն ծանր է
Վիրավորում ստացած աշակերտի վիճակը կայուն ծանր է

Կրթության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի հայտարարությամբ, հետաքննությունը կպարզի, հնարավոր էր, թե՞ ոչ խուսափել Թբիլիսիում, Խորավայի փողոցում երեկ տեղի ունեցած փաստից:

«Այս ողբերգությունից կարող էինք խուսափել, եթե իմանայինք նախապայմանները: Հետաքննությունը կտա վերջնական պատկերը և կունենանք հնարավորություն, հաշվի առնել այն մանրամասները, որոնք հնարավոր է օգտակար լինեն կանխարգելման համար»,- հայտարարել է Լիա Գիգաուրին:

Նրա խոսքով, աշակերտը, որը մնում է հիվանդանոցում, մինչ այժմ կայուն ծանր վիճակում է:

«Երեկ անցկացվել է վիրահատություն: Մեծ հույս ունենք, որ նա կհաղթահարի 48-ժամյա ճգնաժամը և կապաքինվի:

Չեմ համաձայնի, որ մոնիթորինգի ուժեղացման մասին մինչ այժմ չենք խոսել, մոնիթորինգը խստացված էր, քանի որ դպրոցի ներսում մշտապես վերահսկվում է աշակերտների վարքը, համապատասխանաբար, այն իրերը, որոնք աշակերտները մտցնում են դպրոց, վերահսկվում է»,- հայտարարել է Լիա Գիգաուրին:

 

ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:

Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: