Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական «շրջափակումը» հաղթահարելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ, որը կկոչվի El Petro՝ արժութային համակարգում առաջ ընթանալու և ֆինանսական շրջափակումը հաղթահարելու համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում Ֆինանսների նախարարությունը:
Նշվում է, որ կրիպտոարժույթն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ և ֆինանսավորման նոր միջոցներ փնտրելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan