«Նոյեմբերի 7»-ի գործով մեղադրյալ Վանո Մերաբիշվիլին այլևս չեն պաշտպանելու իր իսկ կողմից վարձաց փաստաբաններ Գիորգի Չիվիաշվիլին և Բեքա Բասիլաիան:
Ինչպես պարզաբանել են իրավապաշտպանները, մեղադրյալը այս որոշումը ընդունել է ինքնուրույն մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի կողմից ընդունված որոշումից հետո:
Փաստաբանների խոսքերով Մերաբիշվիլին չի վստահում վրացական դատարանին:
Գիորգի Չիվիաշվիլիի և Բեքա Բասիլաիայի խոսքերով Ստրասբուրգի դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է:
Իր հերթին մեղադրող կողմը պնդում է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը կապ չունի նշված գործի հետ: Ջարջի Ծիկլաուրիի խոսքերով մեծ պալատի որոշման մեջ քաղաքական աստառի մասին չի մատնանշվում:
Նշվում է, որ Վանո Մերաբիշվիլիի հետաքրքրությունները այսուհետ կպաշտպանի գանձարանային փաստաբանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan