Նոր ուսումնական տարվանից, Վրաստանի դպրոցներում կուսուցանվի Օգոստոսյան պատերազմի հերոսների պատմությունները
Նոր ուսումնական տարվանից, Վրաստանի դպրոցներում կուսուցանվի Օգոստոսյան պատերազմի հերոսների պատմությունները

2018-2019 ուսումնական տարվանից դպրոցների մի մասում, աշակերտները կսովորեն Օգոստոսյան պատերազմի հերոսների պատմությունները: Նշված պատմությունները ներառվում են «Պաշտպանություն և անվտանգություն» նոր առարկայի դասագրքերի մեջ,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել կրթության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության քաղաքացիական կրթության փորձագտ Շալվա Մեկրավիշվիլին:

Նրա խոսքով, նախագիծը նախնական շրջանում կլինի պիլոտային, իսկ հաջորդ ուսումնական տարվանից, երբ 7-12-րդ դասարանների համար կգործարկվի նոր չափանիշ, հնարավոր է, նշված առարկան դառնա պարտադիր:

Շալվա Մեկրավիշվիլու հայտարարությամբ, դասագրքում 2008 թվականի Օգոստոսյան պատերազմը մտցված է որպես առանձին թեմա:

 

«Պաշտպանություն և անվտանգություն» նոր առարկան սահմանված է լինելու 10-րդ դասարանցիների համար: