«USAID»-ի աջակցությամբ Զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանում կհյուրընկալի միջազգային ինֆլուենսերների
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության, USAID-ի տնտեսական անվտանգության ծրագրի և «Steller» տուրիստական պլատֆորմի միջև:
Հուշագիրը ստորագրել են Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին, USAID-ի տնտեսական անվտանգության ծրագրի պատասխանատու Մարկ Մաքքորդը, իսկ ԱՄՆ-ից փաստաթուղթը ստորագրել է «Steller»-ի համահիմնադիր Փիթեր Բրայանտը: Համաձայն հուշագրի, որը կազմակերպվել է Զբոսաշրջության ազգային վարչության կողմից և USAID-ի տնտեսական անվտանգության ծրագրի աջակցությամբ, «Steller» միջազգային պլատֆորմը Վրաստանում կկազմակերպի «Digital Day in the Life of Georgia»:
«Թվային օրերը Վրաստանում» նախագիծը Վրաստանում կանցկացվի մայիսի 26-ից հունիսի 4-ը և կլինի պրես-տուր՝ «Facebook»-ի, «Instagram»-ի և այլ սոցիալական ցանցերի առաջատար բլոգերների համար: Ընդհանուր առմամբ, Վրաստան կայցելեն շուրջ 20 բլոգերներ:
«Steller»-ը նման արշավ սկսեց Իռլանդիայում՝ 2019 թվականին: