UNiDAYS միջազգային ուսանողական ցանցի հետազոտության համաձայն Թբիլիսին ամենագրավիչ քաղաքն է, ուր ուսանողները 2024 թվականին արձակուրդների ընթացքում կճանապարհորդեն։
Աշխարհի ամենամեծ UNiDAYS միջազգային ուսանողական ցանցի հետազոտության համաձայն Թբիլիսին ամենագրավիչ քաղաքն է, ուր ուսանողները 2024 թվականին արձակուրդների ընթացքում կճանապարհորդեն։
Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի առաջին տեղակալ Թամար Կորիաուլիի խոսքով, լավ է, որ Թբիլիսին, որը բազմիցս անվանվել է որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն տարբեր միջազգային լրատվամիջոցների և հարթակների կողմից, մեծ ժողովրդականություն է վայելում միջազգային ուսանողների շրջանում։
«Մենք մտադիր ենք ապագայում շարունակել մարքեթինգային արշավներն ու տարատեսակ գործունեությունը, որպեսզի էլ ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավենք երկիր»,- ասել է Թամար Կորիաուլին։
UNiDAYS-ի 2024 Ուսանողների ճամփորդությունների ինդեքսը, որտեղ Թբիլիսին զբաղեցրել է առաջին տեղը, հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ կացարանի գները, զբոսաշրջային վայրերը, խմբային գործունեությունը, անվտանգության վարկանիշը, սննդի միջին արժեքը և այլն:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։