UFC | Ռոման Դոլիձեն մրցակցին նոկաուտով հաղթեց առաջին ռաունդում [Տեսանյութ] # 1TVSPORT

ԱՄՆ-ի Օսթին քաղաքում անցկացվող UFC 275-ում Ռոման Դոլիձեն մրցեց ամերիկացի Քայլի Դակաուսի հետ։

Նշենք, որ բուքմեյքերները ֆավորիտ էին համարում ամերիկացի մարզիկին, սակայն մենամարտն անցավ վրացու ողջ առավելությամբ, Դաուկասը չդիմացավ Դոլիձեի հուժկու հարվածներին ու առաջին ռաունդում պարտվեց նոկաուտով։

Սա Ռոման Դոլիձեի հինգերորդ մենամարտն էր և չորրորդ հաղթանակը (երկրորդը նոկաուտով) խառը մենամարտերի ամենահեղինակավոր կազմակերպությունում, ինչը կհանգեցնի վրացի մարտիկի վարկանիշային զգալի առաջխաղացմանը։