Bloomberg. ԱՄՆ-ն պլանավորում է Եվրոպայից դուրս բերել նախատեսվածից շատ ավելի քիչ զորքեր
Bloomberg-ը, հղում անելով անանուն աղբյուրի, հաղորդում է, որ ԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր ռազմական զորակազմը Եվրոպայից՝ նախկինում նախատեսվածից շատ ավելի փոքր մասշտաբով։ Նախատեսվում է, որ դուրսբերումը կկազմի մոտ 5000 զինծառայող։
Նախկինում եվրոպացի դաշնակիցները վախենում էին, որ Միացյալ Նահանգները կարող է Եվրոպայից դուրս բերել մինչև 25000 զինծառայող։ Սակայն, ըստ աղբյուրների, այժմ կրճատման մասշտաբը կարող է շատ ավելի փոքր լինել։ Դրա պատճառներից մեկը Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացման դրական գնահատականն է։
Աղբյուրների համաձայն, Պենտագոնի ղեկավարությունը նաև գիտակցել է, թե որքան կարևոր են Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ուժերը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ուժը ցուցադրելու համար։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ հարցի վերանայման գործընթացը դեռևս շարունակվում է, և այս փուլում որևէ լրացուցիչ տեղեկատվություն հրապարակել չի նախատեսվում։