«Տրիբունա» քաղաքական շարժմանը միացել է Լիա Մուխաշավրիան
«Տրիբունա» քաղաքական շարժմանը միացել է Լիա Մուխաշավրիան

«Տրիբունա» քաղաքական շարժմանը միացել է Լիա Մուխաշավրիան: Նոր անդամին այսօր կուսակցության առաջնորդ Դավիթ Ճիճինաձեն ներկայացրել է Բաթումիի գրացենյակում:

Լիա Մուխաշավրիայի հայտարարությամբ, ինքը պայքարելու է մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար և դրա համար ամենաընդունելի հարթակն իր համար «Տրիբունան է»:

«Տրիբունան այն վայրն էէ, որը մարդկանց հնարավորություն է տալիս վերականգնել խախտված իրավունքները: Օրենքը պետք է կատարվի: Տրիբունան ունի կոնկրետ ծրագրեր և ուղղություններ: Բազմաթիվ մարդիկ այսօր խախտված իրավունքների զոհն են, նրանց ոչ մի իշխանության պայմաններում չի տրվել իրավունքները վերականգնելու հնարավորություն»,- հայտարարել է Լիա Մուխաշավրիան: