TR Business. Քութաիսի օդանավակայանը տարածաշրջանում ավիաընկերություններին կենտրոնացված միակ հանգույցն է, որը սպասարկում է հիմնականում եվրոպական առաջատար փոքր բյուջե ունեցող ավիաընկերություններին
Աշխարհում ճամփորդելու, Duty Free-ի և մանրածախ վաճառքի մասին տեղեկությանը միտված TR Business բիզնես-հրատարակությունը տպագրում է ծավալուն հոդված Քութաիսիի միջազգային օդանավակայանի մասին:
Հրատարակությունը գրում է, որ Քութաիսին շուտով կունենա նորացված տերմինալ՝ մինչև 30 հազար քառակուսի մետր, որի Duty Free խանութի մրցույթի հարցով շուտով կհայտարարվի միջազգային մրցույթ: Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն Թամար Արչուաձեն զրուցել է TR Business-ի հետ, որը հիմնականում նորություններ է գրում օդանավակայանների ոչ ավիացիոն առևտրային օբյեկտների մասին:
Թամար Արչուաձեն հրապարակմանը հայտնել է, որ Քութաիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնումից հետո առևտրային տարածքը երեք անգամ կավելանա:
«Քութաիսիի օդանավակայանի ընդլայնումը թույլ է տալիս օդանավակայանում առևտրային տարածքները ավելացնել 1000 քմ-ով և վերանորոգված տերմինալում առևտրային օբյեկտները զբաղեցնի ընդհանուր 1300 քառակուսի մետր: Նոր տերմինալը կլինի մինչեւ 25 հազար քառակուսի մետր, ինչը թույլ կտա մեզ ուղևորներին առաջարկել տարատեսակ ապրանքներ և ծառայություններ: Բացի օդանավակայանի ճանապարհորդներին բազմազան ընտրության հնարավորություն տալուց, մենք նաև ակնկալում ենք արդար մրցակցություն բիզնեսների միջև: Սա երաշխավորում է ապրանքների և ծառայությունների բարձր որակ և ընդունելի գներ», – հայտարարում է Թամար Արչուաձեն:
TR Business-ը գրում է, որ Վրաստանի օդանավակայանների միության կողմից առցանց աճուրդներն անցկացվում են հիմնականում կոմերցիոն առևտրի համար: Ընկերությունը բավականին ճկուն է իր գործընկերների հետ, հատկապես հիմա, կորոնավիրուսի ազդեցության պայմաններում:
Հոդվածում ասվում է նաև, որ Քութաիսի օդանավակայանը տարածաշրջանում փոքր բյուջե ունեցող ավիաընկերություններին կենտրոնացված միակ հանգույցն է, որը սպասարկում է հիմնականում եվրոպական առաջատար փոքր բյուջե ունեցող ավիաընկերություններին՝ Wizz Air-ին և Ryanair-ին: Հրատարակությունը գրում է, որ անցյալ տարի օդանավակայանը սպասարկել է մինչև 900 հազար ուղևորի: 2019 թվականին օդանավակայանից դեպի Եվրոպա շաբաթական իրականացվում էր միջինը 70 ուղիղ չվերթ և տարածաշրջանում ուներ ուղիղ թռիչքներ կատարելու ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը: