Տորոնտոյի ծայրամասում կրակոցների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 12 մարդ
Կանադայի Տորոնտո քաղաքի ծայրամասում կրակոցների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 12 մարդ:
Իրավապահների հայտարարությամբ, վիրավորների թվում փոքրահասակ երեխա կա: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանց փոխանցմամբ, հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից:
Իրավապահները այս պահին չեն զրուցում շարժառիթի մասին: Քննարկվում են տարբեր վարկածներ:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ին: Ականատեսները խոսում են 25-30 կրակոցի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan