Հանդիսատեսի ծափահարությունների ֆոնին, Լևան Գորգաձե-Տոչինոշինին փոխանցվել է Ճապոնիայի կայսեր գավաթը:
Տոչինոշինը առաջին վրացի և երրորդ եվրոպացին է, որը դարձել է Ճապոնիայի ազգային սպորտի, Սումոյի կայսեր գավաթակիրը: Նշենք, որ Լևան Գորգաձեն տիտղոսը նվաճել է ժամանակից շուտ հավաքելով բավական միավորներ:
Այսօր վրաց սումոիստը անց է կացրել իր վերջին հանդիպումը և նույնպես ավարտել է հաղթանակով:
Հանդիպման ավարտից հետո կայացել է պարգևատրման արարողությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan