Տնային կենդանիների իրավունքների և բարեկեցության կանոնների խախտման համար հաստատվելու են տուգանքներ
Տնային կենդանիների իրավունքների և բարեկեցության կանոնների խախտման համար հաստատվելու են տուգանքներ: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «վարչական իրավախախտումների օրենսգրքում», որի նախաձեռնողը Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեն է: Առաջին ալիքի լրատվությամբ, փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունենալու աշնանային նստաշրջանին:
Օրինագծի համաձայն, տնային կենդանիների պահելու ժամանակ ցանկացած տիպի օրենքի խախտման համար անձը տուգանվելու է 200 լարիով: Դրա հետ մեկտեղ հասարակական վայրերում կենդանիներին, առանց համապատասխան սարքավորանքների զբոսնելու դուրս բերելու համար անձը կտուգանվի 50 լարիով:
Օրինագծի համաձայն, կենդանիներին որպես պարգև փոխանցելու համար տուգանքը սահմանվելու է 100 լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan