«Տիտանիկ»-ի խորտակումից ընդամենը մի քանի օր առաջ գրված նամակը վաճառվել է աճուրդում 400,000 դոլարով

18:59, 27.04.2025

«Տիտանիկի» ուղևորի կողմից նավի խորտակումից ընդամենը մի քանի օր առաջ գրված նամակը Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային 300,000 ֆունտ ստեռլինգով (400,000 դոլար):

Անանուն գնորդը գնդապետ Արչիբալդ Գրեյսի նամակը գնել է սպասված գնից հինգ անգամ ավելի թանկ։

Նամակը թվագրված է 1912 թվականի ապրիլի 10-ով, երբ նավը Սաութհեմփթոնի նավահանգստից մեկնեց Նյու Յորք։ Գրվելուց հինգ օր անց նավը խորտակվեց՝ բախվելով սառցաբեկորի հետ։ Նամակը կոչվում է «մարգարեական», քանի որ դրանում գնդապետ Գրեյսը գրում է, որ նավը գնահատելուց առաջ սպասում է իր ճանապարհորդության ավարտին։

Գնդապետ Գրեյսը «Տիտանիկ»-ի 2200 ուղևորների և անձնակազմի անդամների շարքում ողջ մնացածներից մեկն էր։ Նավի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ։

Արչիբալդ Գրեյսը առաջին կարգի ուղևոր էր։ Նա նամակը գրել է C51 խցիկից։ Նամակն ուղարկվել է, երբ նավը մտել է Քուինսթաուն, Իռլանդիա, ապրիլի 11-ին: Նամակի վրա Լոնդոնի դրոշմանիշ է դրված՝ թվագրված ապրիլի 12-ով:

Ավելի ուշ գնդապետ Գրեյսին գիրք գրեց, որում նկարագրեց իր ճանապարհորդությունը և գոյատևումը «Տիտանիկ»-ում։ Նրան հաջողվեց բարձրանալ օվկիանոսում շրջված փրկարար նավակի վրա։

Չնայած գնդապետը ողջ մնաց աղետից հետո, նրա առողջությունը լրջորեն տուժել էր հիպոթերմիայից և մարմնական վնասվածքներից։ 1912 թվականի դեկտեմբերի 2-ին նա ընկավ կոմայի մեջ և մահացավ երկու օր անց։

Նմանատիպ