Times of Israel. Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները այսօր կհանդիպեն Բաքվում

19:49, 12.07.2025

Այսօր Ադրբեջանում Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաների միջև հանդիպում կկայանա, – այս մասին տեղեկացնում է «Թայմս օֆ Իսրայելը»՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Տարածված տեղեկության համաձայն՝ Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները կհանդիպեն Բաքվում՝ Սիրիայի նախագահի այցի շրջանակում։ Մեդիայի տվյալներով՝ Ահմեդ ալ-Շարան ինքը հանդիպմանը չի մասնակցի։

«Բաքվում Ալ-Շարայի այցի շրջանակում տեղի կունենա հանդիպում սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների միջև», – հայտարարել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ քննարկման հիմնական թեման կլինի «Իսրայելի ռազմական ներկայությունը Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո»։

Նմանատիպ