Timeout էքսկլյուզիվ | Գուրամ Կաշիա. Գիտեմ, եթե ճիշտ աշխատենք, անհնար չի լինի հասնել աշխարհի առաջնություն #1TVSPORT

Առաջին ալիքի «Timeout» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի հավաքականի ավագ Գուրամ Կաշիան խոսել է Ազգերի լիգայի գալիք խաղերի ու աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորությունների մասին։

«Մենք խաղում ենք տանը, տրիբունաները լեփ-լեցուն կլինեն, և մենք պետք է հաղթենք այս խաղում, դա է մեր ծրագիրը։ Գիտեմ, որ եթե մենք ճիշտ աշխատենք, անհնարին չի լինի հասնել աշխարհի առաջնությանը ընդգրկվել։ Մենք հնարավորություն ունենք:

Սա իմ վերջին հույսն է որպես ֆուտբոլիստ՝ գնալ աշխարհի առաջնություն։ Այսպիսով, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հայտնվենք այնտեղ:

Մտածում էի, որ կարող ենք անցնել Եվրոպայի առաջնություն և ճիշտ նույն զգացողությունն ունեմ հիմա։ Գիտեմ, որ եթե ճիշտ աշխատենք, կարող ենք խաղալ աշխարհի առաջնությունում»,- ասում է Գուրամ Կաշիան։