«The Tiger Lillies» բրիտանական երաժշտական տրիոն այցելելու է Վրաստան
«The Tiger Lillies»-ը այցելելու է Վրաստան: Բրիտանական երաժշտական տրիոն ներկայացում է ունենալու Մարջանիշվիլու թատրոնում: Տեղեկությունն այս մասին տարածում է թատրոնի վարչությունը: Ներկայացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին:
Հայտնի տրիոն Վրաստան է բերելու Էդգար Ալան Պոյի «Կախարդված պալատը»:
«The Tiger Lillies»-ը արտասովոր եռանդամ խումբ է: Նրանց երաժշտությունը օպերային ժանրի, գնչուական երգերի խառնուրդ է:
Ներկայացումը տևելու է 90 րոպե: