Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 542 նոր դեպք
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 542 նոր դեպք

Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 542 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 123 մարդ:

Թուրքիայում համավարակի ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել 430 170 մարդու մոտ: Նրանցից 364 573-ն ապաքինվել է, 11 943-ը՝ մահացել:

Այժմ Թուրքիայում արձանագրված է 53 645 ակտիվ դեպք, այստեղից 3 850 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է: