Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի:

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու:

31 մարդ մահացել է Էլազիգ գավառում, իսկ չորսը հարևան Մալաթիայի գավառում:

Վիրավորների թիվը գերազանցում է 1600-ը:

Որոնողափրկարարական աշխատանքները այս փուլում իրականացվում են երեք վայրերում:

Հազարավոր փրկարարներ և հարյուրավոր կամավորներ ներգրավված են փրկարարական գործողություններին: Աղետից տուժածների համար բացված են վրաններ, նրանք ստանում են առաջին անհրաժեշտության պիտույքներ և սնունդ:

Թուրքիայի իշխանությունները կոչ են անում բնակիչներին չմտնել երկրաշարժից վնասված շենքեր, քանի որ կա փլուզման վտանգ:

Երկրի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն, հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ: