Թուրքիայում պաշտոնից ազատված քաղաքապետերին աջակցող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ

Թուրքիայի հարավում ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Այս մասին հայտնում է «ռոյտերը»: Միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, հավաքի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է նաև մի քանի մարդու:

Ցուցարարները ՝ ի պաշտպանություն պաշտոնից ազատված քաղաքապետերի, հավաքվել էին Դիարբեքիրի քաղաքապետարանի մոտ, որտեղ քաղաքի ընտրված քաղաքապետին ազատելուց հետո քաղաքի ղեկավարին նշանակել է պաշտոնական Անկարան: Ըստ ռոյտերի, շենքի դիմաց տեղադրվել են բարիկադներ:

Ըստ միջազգային լրատվական գործակալության, Դիարբեքիրի նահանգի վարչական կենտրոնում ցուցարարները բողոքում են երեք քուրդ քաղաքապետների պաշտոնանկության դեմ: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ քրդամետ կուսակցության երեք քաղաքապետ ազատվել է աշխատանքից: Դրանք են Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետերը, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր են: Նրանք մեղադրվում են Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ կապ ունենալու մեջ: Դրա հետ մեկտեղ, երկրի տարածքում իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ: