Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել
Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ վիրավոր ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կասկածյալը 16 տարեկան է։ Նա արդեն ձերբակալվել է։

Իզմիրի դատախազությունը հետաքննություն է սկսել հարձակման փաստով։