Թուրքիայում, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2376-ի
Թուրքիայում, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2376-ի

Թուրքիայում, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ:

Համավարակի տարածումից մինչ օրս, երկրի մասշտաբով կորոնավիրուսից զոհվել է 2376 մարդ:

Բացի այդ, երկրում վարակակիրների թիվը հասել է 98 674-ի, այդ թվում՝ 3083-ն արձանագրվել է վերջին մեկ օրում:

Թուրքիայում կորոնավիրուսից բուժվել է 16 477 մարդ: