Թուրքիայում իրավապահները ձերբակալել են 147 անձի , ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ

14:25, 26.03.2024

Թուրքիայում իրավապահները ձերբակալել են 147 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ։

Այս մասին տեղեկությունը տարածում է «Անադոլու» գործակալությունը՝ հիմնվելով Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարության վրա։

Ինչպես սոցցանցում գրում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքաիան, հատուկ գործողությունն իրականացվել է միաժամանակ Թուրքիայի 30 նահանգներում։ Նրա խոսքով՝ ձերբակալվածների մի մասը տարբեր երկրներում կռվել է «Իսլամական պետության» կողմից, իսկ մյուս մասը ֆինանսավորել է ահաբեկչական խմբավորումը։

Նմանատիպ