Թուրքիայում հայտնի անձինք են ձերբակալվել թմրանյութերի հետ կապված գործով
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլում թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ «Հրաշալի դար» հեռուստասերիալի դերասանուհի Բերեն Սաաթին և 1999 թվականին «Միսս Թուրքիա» տիտղոսի դափնեկիր Այսե Հաթուն Օնալը։
«Քսաներկու հայտնիներ, որոնք արդեն արյան և մազերի նմուշներ են հանձնել թմրանյութերի թեստավորման համար, ձերբակալվել են, և ևս երեք մարդ որոնվում է», – ասվում է հայտարարության մեջ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է երգիչ Քենան Դուլուին և նրա եղբորը՝ կոմպոզիտոր Օզանին, որը մի ժամանակ համագործակցել է Թարքանի հետ։ Ձերբակալվածների թվում կան երգիչներ, դերասաններ և մոդելներ։