Թուրքիայում հաստատվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացու մահվան փաստը
Թուրքիայում հաստատվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացու մահվան փաստը

Հաստատվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վրաստանի եւս մեկ քաղաքացու մահվան փաստը։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Սոցցանցում լուր է տարածվել, վրացի կնոջ Ի.Չ.-ի մահվան մասին։ Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը կապ է հաստատել մահացած քաղաքացու ընտանիքի անդամի հետ, ով հաստատել է մահվան փաստը։ Նրանց տեղեկություններով՝ մահացածը երկքաղաքացի է, և ընտանիքի անդամների կողմից իրականացվում են համապատասխան ընթացակարգեր»,- ասված է հաղորդագրությունում։

Թուրքիայում փետրվարի 6-ին՝ լուսադեմին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ երկրում երկրաշարժի հետևանքով զոհվել է 8574 մարդ, այդ թվում՝ Վրաստանի երեք քաղաքացի։